Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի իշխանությունները որոշել են ամբողջովին վերանորոգել Անիի ավերակներում գտնվող Մանուչեի մզկիթը։ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է արել առ այն, որ նախարարությանը կից Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության հսկողությամբ մեկնարկել են աշխատանքներ, որոնց նպատակը մզկիթն ապագա սերունդներին փոխպանցելն ու աշխարհում հանրահռչակելն է։
Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության և Մշակութային ժառանգության ու թանգարարնների գխավոր վարչության միջև արձանագրություն է ստորագրվել մզկիթի վերակառուցման և նախագծման աշխատանքների իրականացման համար։
Արձանագրության համաձայն՝ նախագծին ֆինանսական օժանդակություն են ցուցաբերելու Թուրքիայի տարբեր շրջաններում գործող 26 զարգացման գործակալություն, իսկ վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021-ի օգոստոսի 26-ին՝ Մանազկերտի ճակատամարտի 950-ամյակին։

