Անի Սամսոնյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Ամենադիտվածներ

Տեղի է ունեցել ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանն ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նախագահն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ Դոնթի բանաձևի` այս հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրելու իրավունքը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն էր պատկանում:

Անի Սամսոնյանի խոսքով` հանձնաժողովի վերաբացումը կարևոր էր հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերի համար: Երբ 2017 թվականին փակվեց այս հանձնաժողովը, ընդդիմությունն այս որոշումն ընդունեց սվիններով:

«Նախկին իշխանությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նոր մեխանիզմներ էր դրել, բայց այդ բարեփոխումներն իրենց օրակարգը չեն ստացել»,- ասաց Սամսոնյանը:

Հանձնաժողովը հաստատեց նաև նաև իր աշխատակարգը:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ մյուս շաբաթ հանդիպումներ են ունենալու մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:

 

Ամենաթարմ