fbpx
Սպորտ

Սոլարի. Ֆուտբոլում դժվար է խոսել արդարության մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին խոսել է Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի` «Բարսելոնայի» հետ առաջին խաղի մասին, որն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով, փոխանցում է Marca-ն:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 27-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում:

«Ֆուտբոլում դժվար է խոսել արդարությունից:

Մենք մի քանի պահ ունեինք, որպեսզի երկրորդ գոլը խփեինք … Բեյլը, Կրոսը: Կմիանամ այն մարդկանց, ովքեր ասում են, որ շատ լավ, հաճելի ու որակյալ խաղ էր: Այն հաճելի էր դիտել, ինչպես մեզ, այնպես էլ` երկրպագուների համար:
– 1:5 հաշվով պարտվելուց հետո ցանկանում էիք բնավորությո՞ւն ցույց տալ:

– Համեմատությունները միշտ անիմաստ են: Իմ թիմը շատ լուրջ է աշխատում, այսօր մենք դա տեսանք:

– Պատասախան խաղում ո՞վ կլինի ֆավորիտը:

– Այդ հարցը դեռևս բաց է: Շատ բան կարող է տեղի ունենալ, քանի որ երկու թիմն էլ շատ բարձր կարգ ունի:

– Մարսելոյի խաղն ինչպե՞ս կգնահատեք:

– Մարսելոն երկրորդ ավագն է, 100-տոկոսանոց մադրիդիստ: Եվ մենք սպասում ենք նրա` ավելի լավ վերադարձին:

– Վինիսիուսի խաղի մասին ի՞նչ կասեք:

– Զարմացած չեմ, քանի որ նրա հետ աշխատել եմ իր գալուց ի վեր: Նա 18-ամյա տղա է, ու նրա խաղը հիացնում է, քանի որ նման բան հաճախ չի պատահում: Նա ունի թիմակիցներ, ովքեր օգնում են իրեն փայլել:

– «Աթլետիկոյի» և «Այաքսի» հետ խաղերից ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Եկեք քայլ առ քայլ առաջ գնանք: Վաղվանից մենք կզբաղվենք Լա Լիգայով:

– Չիրացրած պահերը խանգարեցի՞ն:

– Մենք միշտ ցանկանում ենք հաղթել, երկրորդ գոլը խփելու հնարավորություններ ունեինք: Իսկ հետո խաղն արդեն այլ կերպ կարող էր դասավորվել: Այսօրվա խաղն ապացույցն է այն բանի, որ թիմը լրջորեն է աշխատում:

– Ինչո՞ւ եք Դուք այդքան գնահատում Լուկաս Վասկեսին:

– Նա ունի գծեր, որոնք ես գնահատում եմ իսպանական բնավորությունում` քաջություն և ինքնազոհություն:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ