fbpx
Խորհրդարան

Սրանով դուք քաղաքական խնդիր եք լուծում․ Անի Սամսոնյանը՝ ՍԴ օրենքում փոփոխությունների մասին

Եթե դատավորներն իրավական խախտում են արել, դա պետք է ունենա իրավական հետևանքներ, ոչ թե իրավախախտում կատարած դատավորներին դարձնել էլիտար թոշակառուներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Մեր պատկերացումներով սա ընդամենը նախագիծ է, որը նպատակ ունի հեռացնել ՍԴ հին անդամներին և դատարանը լրացնել այս իշխանությունների համար վստահելի անդամներով, ինչը չի նշանակում, որ համակարգը բարեփոխվելու է և ունենալու ենք անաչառ դատավորներ»,-նշեց նա:

Սամսոնյաննի խոսքով՝ իրենց համար անընդունելի է իշխանության կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելու համար փող հատկացնելը։

«Սրանով դուք լուծում եք ընդամենը քաղաքական խնդիր, սրանով մենք չենք հասնելու համակարգային բարեփոխման։ Եթե դատավորներն իրավական խախտում են արել, դա պետք է ունենա իրավական հետևանքներ, ոչ թե իրավախախտում կատարած դատավորներին դարձնել էլիտար թոշակառուներ, որոնք չեն հասել կենսաթոշակային տարիքին»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե նրանք չեն համապատասխանել ժողովրդավարությանը, վնասել են պետականությանը, ինչո՞ւ է պետությունը ձեռք մեկնում նրանց ու թողնում պատվով հեռանալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ թոշակի գնացած դատավորները կստանան իրենց աշխատավարձը, Անի Սամսոնյանը արձագանքում է՝ նրանց փոխարեն եկած դատավորները ևս ստանալու են աշխատավարձ, ուստի սա կրկնակի բեռ է հարկատուների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ