fbpx
Մշակույթ

Անիում կիրականացվեն 6-ամսյա պեղումներ

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն օրեր առաջ Կարսի նահանգ կատարած այցի ժամանակ հայտնել է, որ պատրաստվում են Անիի ավերակներում 6-ամսյա պեղման ծրագիր իրականացնել: «Ե՛վ գործընթացն ենք երկարացնելու, և ՛ պեղումներում ներգրավելու ենք պրոֆեսիոնալ հնագետների ու արվեստագետների»,- հաղորդում է Թուրքիայի մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Անիի ավերակներում Էրսոյը շրջայց է կատարել, եղել Տիգրան Հոնեցի, Մայր Կաթողիկե եկեղեցիներում և Մանուչարի մզկիթում, հանդիպել է Անիում վերականգնողական աշխատանքների և պեղումների ղեկավար Ֆահրիե Բահրամի հետ: Բայրամը նշել է, որ Անիի ավերակները ինչպես Կարսի նահանգի, այնպես էլ Թուրքիայի համար մեծ նշանակություն ունեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ