fbpx
Քաղաքականություն

Անիմաստ եմ համարում այսօր պահանջել որևէ մեկի հրաժարականը․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Օր օրի ընդլայնվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնք մեր մեկուկես տարի առաջ պատկերացրած պետության չգրված օրենքներով պետք է հրաժարական տան: Անունները իմաստ չունի հնչեցնել, քանի որ այդ ցուցակում հանգամանքների բերումով կարող էր հայտնվել ցանկացածը, և դրա ընդլայնվելու միտումը ակնհյատ է:

Պարզվում է, իրենք լավ չեն ընկալել, ինչ պատասխանատվության տակ են մտել, ու կարծում են՝ իբրև իրենց գնահատականները սեփական արժանիքների ու կարողությունների մասին անվերապահորեն կիսում է քաղաքացիների այն մեծամասնությունը, որը մեկ տարի առաջ ձայները տվել է «Իմ քայլին»: Սա մեծ մոլորություն է. մարդիկ քվեարկել են իշխանության մասին իրենց երազանքների օգտին, որոնց համապատասխանելուց իրական պաշտոնյաները դեռ շատ են հեռու: Բոլորը… Թեև հասկանալի է, որ տարբեր հեռավորության վրա են…:

Այդ պատճառով անիմաստ եմ համարում, այսօր պահանջել որևէ մեկի հրաժարականը, մանավանդ, որ ոչ պահանջների հասցեատերերը, ոչ էլ մյուսները լիարժեքորեն չեն գիտակցում, ինչը այնպես չեն արել: Ուրեմն անհրաժեշտ է հրատապորեն շատ կոնկրետ «քաղաքացիական պայմանագիր» «կնքել» իշխանություններ֊հասարակություն հարաբերությունների մասին, որտեղ ոչ թե վերացական կարգախոսներ են լինելու, այլ տարբեր պրակտիկ իրավիճակներում հստակ խաղի կանոններ կսահմանվեն` թափանցիկության, հաշվետվողականության, կառավարման արդյունավետության, անհետաձգելի քայլերը ժամանակացույցի և այլնի վերաբերյալ:

Եվ այդ պայմանագրի խախտման պարագայում ցանկացածի, անկախ գրաված դիրքից, բարոյական պարտավորությունը պիտի այսուհետ դառնա հրաժարական ներկայացնելը: Եթե դա այսօր չարվի, մեր այն երազած պետությունը տեսանելի ապագայում չենք ունենա և հիասթափվածները հիասթափեցողներին դա չեն ներելու դրանից բխող բոլոր հետևանքներով…»:

https://www.facebook.com/boris.navasardian/posts/2742713429124522

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ