Անկախ թեկնածուն ընտրվել է Թունիսի նախագահ

Ամենադիտվածներ

Անկախ թեկնածու Քայիս Սայիդը, որը քվեարկության երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների 72 տոկոսը, ընտրվել է Թունիայի նախագահ: Այդ մասին հայտնել է Ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովը, որը կատարում է Թունիսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները։

Պետության բարձրագույն պետական պաշտոնին հավակնում էին քվեարկության առաջին փուլում առավել մեծ թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ Սայիդը և «Թունիսի սիրտը» կուսակցության առաջնորդ մեդիամագնատ Նաբիլ Քարուին, որը քվեարկության նախաշեմին ազատ էր արձակվել բանտից, որտեղ հայտնվել էր կոռուպցիայի և ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներով:

Սայիդը հանդես է գալիս իշխանության ապակենտրոնացման, քաղաքական ինստիտուտների ազատականացման և խորհրդարանի ձևավորման կարգը փոխելու օգտին: Միաժամանակ նա պաշտպանում է ահաբեկիչների նկատմամբ մահապատժի օրենքը, որն ընդունվել էր 2015 թվականին, համասեռամոլների քրեական հետապնդումը և հանդես է գալիս ժառանգության հարցում տղամարդկանց ու կանանց իրավունքների հավասարեցման դեմ:

Ամենաթարմ