Թրամփը հաստատում է Ռիք Փերիի պաշտոնաթողության լուրը

Ամենադիտվածներ

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի նոր կայսրին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հատատել է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարի պաշտոնը թողնելու Ռիք Փերրիի որոշման վերաբերյալ տեղեկությունը՝ հայտարարելով, որ դա կկայանա տարեվերջին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Թրամփը Փերրիի պաշտոնաթողության մասին հայտնել է Տեխաս կատարած այցի ժամանակ: Նախագահի խոսքով՝ Փերրին պաշտոնաթող լինելու ցանկության մասին իրեն հայտնել էր կես տարի առաջ:

«Նա պլանավորում է ինչ-որ այլ բանով զբաղվել: Նա հիանալի տղա է»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ հավելելով, որ Փերրին «ֆանտաստիկ աշխատանք» է արել Էներգետիկայի նախարարությունում:

Թրամփը նաև նշել է, որ Փերրիին փոխարինողն արդեն ընտրված է, բայց չի հայտնել նրա անունը:

Նշենք, որ ԶԼՄ-ները բազմիցս հայտնել էին Փերրիի նախապատրաստվող պաշտոնաթողության մասին:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();