fbpx
Աշխարհ

Անկարան դատապարտել է Արաբական լիգայի՝ Թուրքիայի դեմ ընդունած որոշումը

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով մարտի 4-ին Կահիրեում տեղի ունեցած Արաբական լիգայի նախարարների խորհրդի նիստում Թուրքիայի դեմ ընդունված որոշումը: Այդ որոշման մեջ դատապարտվել են որոշ արաբական երկրների ներքին գործերին խառնվելու գործողությունները։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Պաշտոնական Անկարան անհիմն է համարել այդ քննադատությունը։

«Մեր, երկիրը հարգելով արաբական երկրների տարածքային ամբողջականությունը ու քաղաքական իշխանություններին, կառուցողական դիքորոշում է որդեգրել, որպեսզի տարածաշրջանում իրավիճակն առավել անկայուն չլինի»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ Արաբական լիգայի նախարարների խորհրդի նիստում ընդունված որոշուման մեջ նշվում է, որ մասնավորապես Լիբիայի հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությունը հանգեցնում է Լիբիայում անմեղ մարդկանց սպանությունների ու ենթակառուցվածքների ոչնչացման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ