Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 23-25-ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Անդրկովկասյան հանրապետության ռազմական գերատեսչությանը։
Նշվում է, որ զորավարժությունները նվիրված են լինելու Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին, որը նշվելու է հոկտեմբերի 29-ին։
Ուսումնամարզական հավաքները տեղի կունենան մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում։