Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում դրական է գնահատել Անկարա կատարայ այցը:
«Բրյուսել եմ վերադարձել երեկ Անկարա կատարած հաջող այցից հետո։ Քննարկվել են ԵՄ-ի և Թուրքիայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերում են Հարավային Կովկասի տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղութան գործընթացին»,-գրել է Տոյվո Կլաարը:
