fbpx
Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանի որ հատվածում տեղի կունենա փոխվարչապետների վաղվա հանդիպումը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության պետական հանձնաժողովների վաղվա հանդիպումը տեղի կունենա Տավուշի մարզի և Ադրբեջանի սահմանային Ղազախի շրջանի հատվածում:

Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Նշենք, որ նույն այդ հատվածում էր կայացել նաև հանձնաժողովների վերջին՝ հուլիսի 12-ի հանդիպումը:

Բացի այդ, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած այս հանձնաժողովները ևս երեք հանդիպում են անցկացրել. առաջինը՝ 2022-ի մայիսին Երասխ բնակավայրի ուղղությամբ Նախիջևանի սահմանին, հաջորդը՝ Մոսկվայում 2022-ի օգոստոսին, ապա՝ Բրյուսելում նոյեմբերին:

ԱԳ նախարարների մակարդակով վաշինգտոնյան սպսվող հանդիպման բոյկոտից հետո Բաքուն հայկական կողմին առաջարկել էր բանակցել հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչին Երևանը դրական էր պատասխանել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ