Հայաստանի և Ադրբեջանի միջև
Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը 50:50 է. Թոմաս դը Վաալ
Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը 50:50 է. այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը: «Ես ենթադրում եմ, որ այստեղ երկու մեծ հարց կա. առաջինը՝ արդյո՞ք կարելի է համաձայնություն ձեռք բերել, և երկրորդը՝ որքանո՞վ այն կայուն կլինի: Կարծում եմ՝ դեռ 50:50 է, երբ խոսքն…
Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարար
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին: «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցում ԱԳ նախարար Աննալենա Բերբոքն ընդգծել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղ գործընթացին: Այժմ չափազանց կարեւոր է շարունակել երկխոսությունը» -ասված է Գերմանիայի…
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր
Նոյեմբերյան համայնքի պաշտոնական էջը գրառում է արել, որում ասվում է. «Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը…
Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Տոկաև
Որպես համաշխարհային հանրության ակտիվ և պատասխանատու մասնակից՝ Ղազախստանը մշտական հիմունքներով իր ներդրումն է ունենում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում՝ խթանելով խաղաղապահ նախաձեռնությունները։ Մեր երկիրը համընդհանուր ճանաչում ունեցող առաջատար է զանգվածային ոչնչացման զենքի զինաթափման և չտարածման, միջուկային զենքից զերծ գոտիների ստեղծման գործում։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ Ըստ…
ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած հնարավոր միջնորդության Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն աջակցելու գործում․ Պետդեպ
Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր միջնորդության Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը հեշտացնելու և դրան աջակցելու գործում։ Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա նշել է, որ այս հարցի լուծման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։ «Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսության դյուրացման գործում և կշարունակենք…
Բայդենը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին Նովրուզի կապակցությամբ։ Ջո Բայդենը վերահաստատել է գործակցությունը շարունակելու և խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը: Բայդենի խոսքով՝ դա կնպաստի ապագա սերունդների անվտանգությանը: «Սպիտակ տունը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, կայունությանը և առաջընթացին: Նաև կաշխատենք Ադրբեջանի հետ՝ լուծելու…
Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է նաև Հայաստանին: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵՄ-ն հաստատում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության խթանմանը՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա: «Եվրամիությունը շարունակում է հավատարիմ մնալ այս ուղղությամբ և բրյուսելյան…
Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, կցանկանայի այս իրավիճակը ևս քննարկել. վարչապետը՝ Բլինքենին
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հաճելի է Ձեզ տեսնել այսօր։ Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հիմքում դրված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն․ Խավիեր Կոլոմինա
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ Կոլոմինան նշել է, որ իրենց համար շատ կարևոր նշանակություն ունի երկրների…
Ինչքանո՞վ է հնարավոր խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Փաշինյանը պարզաբանում է
«Հայաստանը պատրաստ է գործուն քայլեր իրականացնել՝ կոմունիկացիների բացման ուղղությամբ» Խաղաղությունը առաջին հերթին ժողովուրդների տնտեսական, մշակութային, քաղաքական կապերի հնարավորությունն ու առկայությունն է, Երևանում, «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպմանը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հույս հայտնելով, որ այս նախագիծը կընդլայնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հնարավորությունները դեպի ծով ելքին։ Ավելի քան 30…
Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանդիպումը
Ինչպես հայտնի է, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: Կողմերը նախնական համաձայնեցրել են…
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Մայքլ Քարփենթեր
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերի ճապազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է. «Վերջերս պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները հնչեցրել են որոշ գնահատականներ, որոնք ենթադրում են, որ առաջիկա մի քանի շաբաթները կարող են վճռորոշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար: Ի՞նչ տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցն այդ բանակցություններում, և, մասնավորապես, ինչպիսի միջազգային մասնակցություն…
Անկարայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում դրական է գնահատել Անկարա կատարայ այցը: «Բրյուսել եմ վերադարձել երեկ Անկարա կատարած հաջող այցից հետո։ Քննարկվել են ԵՄ-ի և Թուրքիայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերում են Հարավային Կովկասի տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղութան գործընթացին»,-գրել է Տոյվո Կլաարը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ռազմական բախում չի լինի. Իրանի ՊՆ ղեկավար
Իրանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատում մոտ ապագայում չի լինի։ Նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։ «Մենք կարծում ենք, որ Կովկասում պատերազմ չի լինի, և մենք հստակ հայտնել ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այս հարցում: Մենք չենք ընդունում պետությունների միջև սահմանների փոփոխությունը։ բայց մենք կարծում ենք,…














