fbpx
Հասարակություն

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսության հիմնադրամի 25-ամյակի միջոցառմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 7-ին ներկա է գտնվել ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ: Միջոցառումը մեկնարկել է ՀՀ և ԱՄՆ օրհներգերով և ԱՄՆ հայ համայնքի հոգևոր առաջնորդների ելույթներով: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ու ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը: Արմեն Բայբուրդյանը ներկաների համար ընթերցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ Վահագն Մելիքյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձները: Տիկին Հակոբյանը շեշտել է, որ հյուպատոսությունը դարձել է հայրենիքի հետ կապող փոքրիկ, բայց ամուր ու հաստատուն կամուրջ, հարազատ օջախ ինչպես համայնքի, այնպես էլ հյուպատոսության անձնակազմի, Հայաստանից գործուղված դիվանագետների համար:

«Սիրելի´ հայրենակիցներ,

Ուզում եմ հատուկ ընդգծել նաև, որ հեղափոխությունը մեծ ազդեցություն ունեցավ առաջին հերթին մտածելակերպի փոփոխության և կարծրատիպերի հաղթահարման գործում: Մասնավորապես՝ խոսքս վերաբերում է մեր հասարակությունում կանանց դերակատարության և ներգրավվածության շեշտակի բարձրացմանը: Ուղղակի ապշեցնող էր հեղափոխությանը մեր կանանց մասնակցելու վճռականությունն ու հաստատակամությունը, մեծ պատրաստակամությունն ու նվիրվածությունը՝ հեղափոխությանը հաղորդելով անսպառ ուժ ու էներգիա, դառնալով դրա ոգին և կոտրելով իրենց մասին ավանդական բոլոր պատկերացումները: Հուսով եմ, որ այսուհետ կանայք ավելի մեծ դերակատարություն և պատասխանատվություն կստանձնեն մեր հայրենիքի շենացման գործում` բացարձակապես չնսեմացնելով ընտանիքի դերը կնոջ կյանքում։ Ես ինքս փորձում եմ իմ գործունեությամբ օրինակ ծառայել՝ չնայած չորս երեխաների մայր եմ և ունեմ բազում պարտականություններ ընտանիքում», – ասել է Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղմամբ

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ