fbpx
Տնտեսություն

Աննախադեպ ցուցանիշ՝ աշխատատեղերի թվաքանակի առումով

2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար։ 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։

Այս ցուցանիշի մասին խոսեց նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով այն անվանեց աննախադեպ։

Նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է նաև այդ ցուցանիշը:

2021 թվականի մայիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 134.7 մլրդ դրամ, ինչը 22 մլրդ, 25 մլրդ և 38 մլրդ դրամով գերազանցել է համապատասխանաբար 2020թ., 2019թ. և 2018թ.-ի ցուցանիշները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ