fbpx
Աշխարհ

Անօդաչու սարքը կարող էր խոցել «հիմար և անգործ» մեկը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Իրանի կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին՝ նշելով, որ դա կարող էր սխալմամբ լինել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ Իրանը շատ մեծ սխալ է գործել:

Նրա խոսքով՝ ԱԹՍ-ն զինաթափվել է և միջազգային ջրերում հայտնաբերվել, այն կարող էր խոցել «հիմար և անգործ» մեկը:

«Ենթադրում եմ, որ դա կարող էր անել մեկը, ով սխալ է թույլ տվել՝ խոցելով այդ ԱԹՍ-ն»,- ասել է Թրամփը Կանդայի վարչապետ Ջասթին Թրյուդի հետ ելույթի ժամանակ:

Հարցին, թե ինչպես ԱՄՆ-ը կպատասխանի Իրանին, Թրամփն ասել է. «Կիմանաք»:

Նա նաև նշել է, որ արդեն հայտնի է, որ ԱԹՍ-ն եղել է միջազգային ջրերում և ոչ թե Իրանի տարածքում, ինչպես պնդում է Թեհրանը: Թրյուդոն, իր հերթին, ասել է, որ անհանգստացած է Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության կապակցությամբ:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ այսօր Իրանի օդային տարածքում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը: ԱՄՆ-ում պնդում են, որ այն գտնվել է միջազգային օդային տարածքում: Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին քննադատել է Իրանի տարածք ամերիկյան ԱԹՍ-ի ներխուժումը: Մուսավին իր հայտարարության մեջ բողոք է հայտնել երկրի օդային տարածքի խախտման «ագրեսիվ և սադրիչ» քայլերի դեմ: Նա նշել է, որ Իրանի սահմանը խախտելու պատասխանատվությունն ընկած է ներխուժում իրականացրած երկրի վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ