Սպորտ
10:18 08/11/2019

Անպատասխան գնդակներ․ Էսպանյոլն ու ՄՅՈւ-ն հրաշալի խաղ ցուցադրեցին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալել էր «Պարտիզանին»։ Անգլիական ակումբը 3֊0 հաշվով վճռական հաղթանակ տարավ սերբիական ակումբի նկատմամբ։ Գոլերի հեղինակ դարձան Մեյսոն Գրինվուդը, Անտոնի Մարսիալը և Մարկուս Ռեշֆորդը։ Այս հաղթանակից հետո ՄՅՈւ-ն ապահովում է իր տեղը փլեյ-օֆֆ փուլում։

https://www.youtube.com/watch?v=ST56CZHliqU

Իսկ բուլղարական «Լուդոգորեցը» հյուրընկալվել էր իսպանական «Էսպանյոլին»։ Այս հանդիպումն ավարտվել է ֆանտաստիկ 6֊0 հաշվով` իսպանական ակումբի հաղթանակով։ «Էսպանյոլը» միավորների քանակը հասցնում է 10-ի ու ապահովում է տեղը փլեյ-օֆֆ փուլում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ