Իսպանիայի հյուսիս – արևմուտքի Սամորայի նահանգում տարհանել են 32 ոչ մեծ բնակավայրերի բնակիչներին անտառային հրդեհի պատճառով անվանգության նկատառումներով:
Այս մասին Twitter-ում հայտնել Է տարածաշրջանի շտապ օգնության ծառայությունը: Ըստ ծառայության հայտնած տեղեկատվությոան՝ կրակը մոլեգնում Է Լոսասիո մունիցիպալիտետի շրջանում: Դրա պատճառով շուրջ 6 հազար մարդ հարկադրված Է եղել ժամանակավորապես լքելու տունը: Ինչպես հայտնում Է Europa Press գործակալությունը, Սամորայում երկու բնական հրդեհների հետեւանքով զոհվել Է երկու մարդ, եւս 15-ը՝ տուժել:
Իսպանիայում հրդեհներն սկսվել են արտակարգ շոգ եղանակի ֆոնին, որը շարունակվել Է ամբողջ անցյալ շաբաթ. որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը գերազանցել Է 45 աստիճանը: