ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել են զինվորական ծառայության անվտանգության համալիր տեսական և գործնական պարապմունքներ:
Համալսարանի անձնակազմը ծանոթացել է ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններին, հակահրդեհային և զենք-զինամթերքի օգտագործման անվտանգության ապահովման պայմաններին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։