Հնամարդաբանը մարդկության համար ճակատագրական ապագա է կանխատեսել

Ամենադիտվածներ

4332

Հնամարդաբանության իսպանացի փորձագետ Խոսե Մարիա Բերմուդես դե Կաստրոն կանխատեսում է արել Երկրի քաղաքակրթության ապագայի վերաբերյալ:

Մասնագետն ակտիվ մասնակցություն է ունեցել իսպանական Սիերա դե Ատապուերկայում պեղումների կազմակերպմանը։ Նա բոլորից լավ գիտի, թե ինչպես է ի հայտ եկել մարդը և ինչպես է զարգացել: Իսկ վերջին տասնամյակների միտումները նրան լավատեսություն չեն հաղորդում։

Նախ նշենք, որ ոչ բոլոր կանխատեսողներն են նրա հետ համաձայն։ Նա վստահ է, որ եթե մարդկությունը չհետեւի այն նշաններին, որոնք ցույց է տալիս կլիմայի փոփոխությունը, ապա նրան՝ որպես կենսաբանական տեսակին, անհետացում է սպասվում։

Հազարավոր տարիներ առաջընթացը դանդաղ է եղել։ Սակայն վերջի դարի ընթացքում այս գործընթացը սրընթաց է դարձել։ Գիտության եւ տեխնիկայի որոշ նվաճումներ բարերար ազդեցություն են ունենում մեր կյանքի վրա, բայց կան նաեւ բավականաչափ վնասակար ազդեցություններ։ Հատկապես շրջակա միջավայրի վրա ազդեցության առումով:

Մարդը ոչնչացնում է մոլորակը և չի ուզում կանգ առնել։ Բայց սա նրա բնակավայրն է: Նման ինքնասպան տեմպերով ավարտը հեռու չէ, երբ նման աղտոտված միջավայրում գոյությունն ինքնին ֆիզիոլոգիապես անհնար կդառնա, զգուշացնում է իսպանացի գիտնականը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ