fbpx
Սպորտ

Ապագայի վերաբերյալ իմ որոշումը չի փոխվի․ Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չի պատրաստվում փոխել ակումբը լքելու իր որոշումը։

«Ապագայի վերաբերյալ իմ որոշումը չի փոխվի։ Համոզված եմ, որ այս ակումբը փոփոխությունների կարիք ունի։ Հունիսին դեռ մի քանի ամիս կա, բայց կարծում եմ, որ որոշումս անհրաժեշտ էր ակումբին։ Սա լավագույն որոշումն է ինձ համար և լավագույնը ակումբի համար»,- Չավիի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Չավին հունվարին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»: 25 տուրից հետո կատալոնացիները Լա Լիգայում 54 միավորով զբաղեցնում են երրորդ տեղը՝ առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջելով 8 միավորով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ