fbpx
Հասարակություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների հատուցումներ կտրամադրի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստում որոշում կայացվել հատուցումներ կատարել ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով՝ շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 1154, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 742: Հայտնել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը․

«Որպես հատկանշական իրադարձություն կուզենամ նշել երկու դրվագ.
1. Այսօր առաջին անգամ հատուցումների որոշումներ կայացրեցինք զոհված 18 ԱԱԾ ծառայողների ընտանիքների համար:
2. Կրկնակի հատուցման որոշում կայացրեցինք մի ընտանիքի համար, որը կորցրել է իր երկու զավակներին:

Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ մինչև տարվա վերջ մեր 742 ընտանիքների բոլոր շահառուների համար բացենք բանկային հաշիվներ ու փոխանցենք համապատասխան գումարները:

Ամսի 31-ին կհրապարակենք 2020 թվականի մեր միջանկյալ հաշվետվությունն ու ավելի մանրամասն կներկայացնենք կատարվածը աշխատանքներն ու առաջիկա անելիքները»,- նշել է հիմնադրամի տնօրենը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ