Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ալ. Սպենդիարյանի անվան օեպրայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում սկսել են ապամոնտաժել շրջակա սրճարանները, դրանցից մի քանիսի գույքն արդեն իսկ հանվել է դուրս։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։
Տեղում է նաեւ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։
Սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները պահանջում են, որ օպերայի տարածք գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։