fbpx
Երևան

Ապամոնտաժման աշխատանքները դադարեցվեցին․ սեփականատերերը հրավիրվեցին քաղաքապետարան

Օպերայի շրջակայքում գործող սրճարանների սեփականատերերին այսօր երեկոյան՝ ժամը 18։00-ին հրավիրելու են քաղաքապետարան, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ միաժամանակ շեշտելով, որ անկախ ամեն ինչից՝ սրճարանները պետք է ապամոնտաժվեն։

«Ոստիկանության հետ քննարկեցինք, որ ավելի նպատակահարմար կլինի մի պահ գործողությունները դադարեցնենք, մինչև վաղը սպասենք և քննարկենք, հասկանանք, թե իրենք ինչ են ուզում մեզնից։ Փորձում ենք նրանց լսել, բայց մենք էլ ասում ենք, որ սրճարանները չեն կարող լինել կանաչ տարածքների հաշվին։ Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, մեր հետագա գործողությունների մասին կտեղեկացնենք», – ասաց պաշտոնյան։

Նշենք, որ սրճարանների աշխատակիցները նույնիսկ կտրել էին հոսանքալարերը։ Նրանք վանկարկում էին՝ ամոթ-ամո՜թ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին խնդրելով ապամոնտաժման աշխատանքները հետաձգել գոնե մեկ օրով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ