fbpx
Կառավարություն

Ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային շահերի հաշվին

Օգոստոսի 19-ին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում ասվում, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու:

«Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին»,- ասված է ծրագրում:

Նշվում է, որ տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված կառավարության արտաքին քաղաքական ջանքերը, մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում, կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորմանը: Այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով նախատեսված քայլերի ամբողջական և անվերապահ իրագործումը:

Կառավարությունը համոզված է, որ Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ