fbpx
Սպորտ

ԱՊԼ չեմպիոն լինելը նույնն է, թե հաղթես ՉԼ-ն․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ մտածում է «Ռեալի» մասին, սակայն առայժմ կենտրոնացած է Պրեմիեր լիգայի առաջիկա հանդիպումների վրա։

«Ես դեռ չեմ մտածում «Ռեալի» մասին։ Որոշակի գաղափար ունեմ, բայց սովորաբար մտածում եմ հաջորդ խաղի մասին, և մենք ժամանակ չունենք այս պահին առաջնահերթությունները կազմելու համար: Պրեմիեր լիգայում չեմպիոն լինելը նման է Չեմպիոնների լիգայում հաղթելուն, ուստի այս պահին իմ ուշադրությունը կենտրոնացած է «Ֆուլհեմի», հետո «Վեսթ Հեմի» և «Լիդսի» վրա: Միայն դրանից հետո մենք լիարժեք կնախապատրաստվենք «Ռեալի» դեմ խաղին։

Շատ գոհ ենք վերջին հանդիպման արդյունքից և խաղից, բայց դրանով վերջ: Գիտեմ, որ ոչ թե 20 խաղ է մնացել, այլ ընդամենը 7, բայց դրանք 7 կարևոր խաղեր են։ Ավելին, նրանց միջև կան նաև Չեմպիոնների լիգայի հանդիպումներ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ