Անգլիայի Պրեմիեր Լիգայի երեք ակումբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Okdiario-ն, ուելսցուն իրենց թիմում են ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Տոտենհեմը»: Այս ակումբներն արդեն կապվել են Բեյլի գործակալի հետ՝ պարզելու Մադրիդում նրա ներկայիս վիճակը:
Բեյլը «սերուցքայիններին» է միացել 2013 թվականին՝ տեղափոխվելով «Տոտենհեմից»՝ 101 միլիոն եվրոյի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա կիսպաշտպանը մասնակցել է 26 խաղի, խփել 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Հաղորդում է armsport.am-ը։