fbpx
Իրավական

Ապօրինի ծագման գույքի վերադարձման ենթակա 2 տասնյակ գործեր ամփոփման փուլում են. Բադասյան

Ապօրինի ծագման գույքի վերադարձման ենթակա 2 տասնյակ գործեր ամփոփման փուլում են: Այս մասին այսօր Գյումրիում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: Լրագրողների հետ զրույցում ասել է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումը պատժիչ գործիք չէ, այլ մեխանիզմ է պետական բյուջե վերադարձնելու այն, ինչը համարվում է պետական ունեցվածք:

«Եթե խոսում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքի մասին, ապա պետք է հասկանանք, որ սա պատժիչ գործիք չէ, ա գույքի դեմ ուղղված հայտ է, որի նպատակը ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձն է պետական բյուջե: Այո՛, կան գործեր: Շուրջ 2 տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում: Կան արդեն դատական ակտեր, միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովումներին, երբ որ արգելանք է դրվում գույքի վրա: Իմ տեղեկություններով բավական մեծ չափերի գույքերի մասին է խոսքը գնում, և այո՛, գործիքը միանշանակ այն գործիքներից է, որը մենք անցած տարիների ընթացքում ներդրել ենք, ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերել: Չենք փորձել ուղղակի գույքն ամեն գնով վերադարձնել, փորձել ենք այնպիսի մարմիններ ստեղծել, այնպիսի օրենսդրական բազա ստեղծել, որ վերջնական արդյունքում որևէ կասկած չհարուցի, որ մենք չենք միջամտում սեփականության իրավունքին, այլ պետբյուջե է վերադառնում այն, ինչը պետք է լիներ պետական բյուջեում»,-ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:

Նա նաև նշել է, որ հույս ունի, որ այն անձինք, ովքեր գիտակցում են, որ առկա է ապօրինի ծագման գույք, կհամագործակցեն պետության հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ