fbpx
Էկո

Անտառապահը Դիլիջանի ազգային պարկից ապօրինի հատել է 2 ուռենի

«Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի է ապօրինի հատել:

Օգոստոսի 7-ին, ժամը 11։30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկաններից մեկը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հարակից անտառից բենզասղոցի ձայն լսելով՝ Դիլիջանի բաժին էր ահազանգել և խնդրել, որ օպերատիվ խումբ մոտենա:

Բաժնի քրեական հետախույզներն ու պարեկները համատեղ միջոցառումներով  րոպեներ անց պարզել են, նույն օրը «Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի էր ապօրինի հատել:

40-ամյա անտառապահը ձերբակալվել է և մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Դիլիջանի բաժին:

Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմին:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ