Ամերիկյան Apple ընկերությունը մատակարարներին հայտնել է 10%-ով կամ 8 մլն հատով վերջին՝ iPhone 11 շարքի արտադրությունն ավելացնելու անհրաժեշտության մասին, քանի որ աշխարհում իր նոր սմարթֆոնների պահանջարկը գերազանցել է բոլոր սպասումները: Այս մասին հայտնում է Nikkei Asian Review թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Այս աշունն ավելի ծանրաբեռնված է, քան մենք սպասում էինք»,-ասել է աղբյուրներից մեկը:
Այնուամենայնիվ, մատակարարները զգուշություն են պահպանում և մտավախություն ունեն, որ պատվերների ավելի բարձր մակարդակը կայուն չի լինի:
«Պահանջարկն այժմ լավն է: Սակայն մենք պետք է զգույշ լինենք և շատ լավատեսորեն չտրամադրվենք»,-ասել է աղբյուրը:
Apple ընկերությունը սեպտեմբերին ներկայացրել էր 3 նոր սմարթֆոն՝ iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max:

