iPhone 11 Pro Max-ի մեկ լիցքավորմամ Apple ընկերությունը և Պետական Էրմիտաժը պատրաստվում են 5 ժամանոց ֆիլմ նկարել: Ֆիլմը լինելու է թանգարանների մասին և նկարահանվելու է 1 կադրով:
Ֆիլմն ինքը և դրա թրեյլերն արդեն հասանելի են YouTube-ում Apple-ի պաշտոնական ալիքում:
Apple-ի և Էրմիտաժի՝ ավելի քան հինգ ժամ տևողությամբ համատեղ նախագիծն իրենից ներկայացնում է զբոսանք թանգարանով, որտեղ հանդիսատեսին ներկայացվում են 45 սրահներ և արվեստի գրեթե 600 ստեղծագործություններ:
Այդ ֆիլմը թանգարանի կյանքից մեկ օր պատկերելու փորձ է, պատմում է նախագծի ռեժիսոր Ակսինյա Գոգը:
Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու խոսքով՝ նման փորձը նոր մոտեցում է թանգարանի նկատմամբ:
