fbpx
Տնտեսություն
17:00 14/03/2020

Apple փակում է իր բոլոր խանութները

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկy հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Apple-ն ամբողջ աշխարհում երկու շաբաթով կփակի իր խանութները, միայն կգործի Չինաստանում գտնվող խանութը:

«Խանութները փակ կմնան մինչ մարտի 27-ը, իսկ ընկերությունը 15 մլն դոլար կհատկացնի համաշխարհային տնտեսության վերականգման համար»:

Այս մասին հայտնում է Dailymail-ը:

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 145 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ