fbpx
ՏՏ

Հրապարակվել է Apple-ի լավագույն սարքերի վարկանիշը

AnTuTu կայքը հրապարակել է Apple-ի սարքերի օգոստոսյան վարկանիշը՝ ըստ օգտվողների գոհունակության ցուցանիշի։ Լավագույն տասնյակում չեն ներառվել վերջին սերնդի iPhone-ները։

Առաջին տեղը զբաղեցրել է 10,5 դյույմանոց էկրանով iPad Pro 2-ը, որն օգոստոսին ստացել է 96,63% դրական արձագանքներ։ Նրան հաջորդում են iPad Air 4-ը (96,55%) և iPhone 12 mini-ն, որոնցից գոհ է օգտատերերի 95,99%-ը։ Ավելին, կոմերցիոն առումով այս մոդելը համարվում է ամենաանհաջողներից մեկը, ինչի մասին են վկայում վաճառքի ցածր ցուցանիշները և այն, որ Apple-ը հրաժարվեց մինի սմարթֆոններից հօգուտ Plus տարբերակների:

Չորրորդից յոթերորդ տեղերը կիսել են 11 դյույմանոց iPad Pro 3-ը (95,76%), iPad Pro 2-ը (95,65%)՝ 10,5 դյույմանոց էկրանով, iPad Pro 4-ը՝ 12,9 դյույմանոց էկրանով, որն ստացել է 95,64% դրական կարծիք, և 11 դյույմանոց iPad Pro 2-ը (95,13%):

Լավագույն տասնյակում ներառվել է մեկ այլ սմարթֆոն՝ 2020-ի iPhone SE 2 մոդելը, որն օգոստոսին ստացել է 94,95% դրական գնահատական։ Լավագույն տասնյակը եզրափակում են 11 դյույմանոց էկրանով iPad Pro 3 (94,72%) և iPad Air 5 (93,62%) պլանշետները:

AnTuTu-ն նշել է, որ վարկանիշը հիմնված է օգտատերերի առցանց գնահատականների վրա. որքան շատ են 5 աստղով դրական կարծիքները, այնքան բարձր է վարկանիշը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ