Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը Չինաստանին կոչ է արել ավելի բաց դառնալ աշխարհի համար`գլոբալ տնտեսության զարգացման համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Կուկը համապատասխան հայտարարությունն արել է Պեկինում կայացած Չինաստանի զարգացման համաժողովում իր ելույթի ժամանակ:
«Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Չինաստանը փոխվում և զարգանում, ու մենք ցանկանում ենք, որ Չինաստանը շարունակի աշխարհի համար բացվել: Դա կարևոր է ոչ միայն երկրի զարգացման համար, այլև համաշխարհային տնտեսության վերականգնման համար», – ասել է նա:
Ամերիկյան ընկերության ղեկավարի խոսքով՝ մարդիկ բարեկեցության կարող են հասնել միայն համատեղ աշխատանքի շնորհիվ:
«Միայն միասին աշխատելով` մենք կարող ենք առաջընթաց գրանցել», – հավելել է Կուկը: