fbpx
ՏՏ

Apple-ին դատի են տալիս հավելվածների երկու ստեղծողներ

Apple-ին դատի են տալիս հավելվածների երկու ստեղծողներ։ Մեկը ստեղծել է հավելված նորածինների անունների ընտրության, մյուսը՝ բասկետբոլի մարզումների կազմակերպման համար։ Սակայն հայցը Դաշնային դատարան այնպիսին է, որ նրան կարող է միանալ ցանկացած մշակող ԱՄՆ-ից, որը երբևէ վաճառել է իր հավելվածները App Store-ում։ Այս մասին տեղեկացնում է Verge-ը։

Ընդ որում՝ մոնոպոլիայի գոյությունն ինքնին անվիճելի հարց է։ Apple սմարթֆոնների գրեթե բոլոր ծրագրերը տարածվում են բացառապես App Store-ի միջոցով, և մշակողները պետք է հետևեն Apple-ի դաժան կանոններին։ Ընդ որում՝ երբեմն խնդիրներ են առաջանում անգամ խոշոր ընկերությունների, օրինակ՝ Twitter-ի կամ Telegram-ի պարագայում։

Հայց ներկայացնողները պնդում են, որ Apple-ի այս քաղաքականությունը հանգեցրել է «շուկայի անիրավաչափ մոնոպոլացման»։ Եվ միակ բառը, որը պետք է ապացուցել, «անիրավաչափն» է։

Հայցվորների կարծիքով՝ Apple-ը «սահմանափակում է նորարարությունները», օրինակ՝ iOS հավելվածների գնումը, իսկ խիստ կանոնները խանգարում են մշակողներին։ Յուրաքանչյուրից Apple-ը վերցնում է ոչ միայն 99 դոլար ամենամյա վճար, այլև 30 տոկոս «սպանիչ» միջնորդավճար տրանզակցիայի մեծ մասից։ Հայցվորներին զայրացնում է, որ ամեն գնանշում պետք է ավարտվի «99»-ով։

Բարձր գինը դժգոհություններից մեկն է։ Եթե Apple-ը փակում է հավելվածը, մշակողներն այլևս գնալու տեղ չունեն։ Ոչ ոք պարզապես չի իմանա նրանց պայմանների մասին, եթե ծրագիրը չկա App Store-ում։ Հայցատուները կարծում են, որ մոնոպոլիայի քայքայումը լրջորեն կբարձրացնի նաև հավելվածների վաճառքը և վաճառքը դրանց ներսում։ Բայց հիմա այլ հնարավորություններ գովազդի և տարածման համար պարզապես չկան։

Դատարանից հայցատուներն ակնկալում են հավելվածների այլընտրանքային խանութների թույլտվություն iOS-ի համար։

Եվ հիմա դրա համար բացվում է հնարավորությունների լայն պատուհան։ ԱՄՆ-ում սկսվում է տեխնոհսկաների մասշտաբային հետաքննություն։ Apple-ից բացի, թիրախում են հայտնվել Google-ը, Amazon-ը և Facebook-ը։ Իսկ դեմոկրատների կողմից նախագահի հավանական թեկնածու Էլիզաբեթ Ուորենը պահանջում է բաժանել «ամենազոր» կորպորացիաները։ Apple-ի սմարթֆոնների վաճառքի բիզնեսը, նրա կարծիքով, պետք է առանձնացվի հավելվածների վաճառքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ