Apple-ը ներկայացրել է թարմացված MacBook Pro մոդելը

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
macbook pro

Ամենադիտվածներ

Apple կորպորացիան ներկայացրել է իր MacBook Pro նոութբուքի թարմացված մոդելը, որն առաջին անգամ ութմիջուկանի պրոցեսոր ունի։ Այս մասին ընկերությունը տեղեկացրել է իր պաշտոնական տեղեկատվական կայքում։

Համաձայն հրապարակված տվյալների՝ թարմացված MacBook Pro-ն կունենա Intel-ի ութերորդ և իններորդ սերնդի պրոցեսոր, որն այն ավելի արագ կդարձնի նախորդների համեմատ։ Ինչպես և առաջ, նոութբուքը կներկայացվի երկու չափով՝ 13 և 15 մատնաչափ, և երկու գունային տարբերակով՝ արծաթավուն և գորշ տիեզերք։

MacBook Pro-ի մեծ տարբերակը հասանելի կլինի վեց և ութմիջուկանի պրոցեսորներով։ 13 մատնաչափով տարբերակը կմատակարարվի թարմացված չորսմիջուկանի պրոցեսորով։ Համակարգիչները հագեցած կլինեն սենսորային բազմաֆունկցիոնալ Touch Bar վահանակով։

1976-ին հիմնադրված Apple-ը, բացի iPhone սմարթֆոններից և iPad-ներից, արտադրում է նաև iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod նվագարկիչներ և բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա։

Ամենաթարմ