Հետաքրքիր մանրամասներ Արմանիի նորաձևության ապրանքանիշի հիմնադիր՝ Ջորջիո Արմանիի մասին:

Ջորջիո Արմանին ծնվել է Իտալիայում: Նրա ծնողները փախել են Թուրքիայից՝ Ապենինյան թերակղզի մի կերպ փրկվելով Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ կատարած ցեղասպանությունից: Չնայած նրան, որ նա իտալացի չէ, այնուամենայնիվ վարպետը գնահատում է«երկարաճիթ կոշիկի» (այդպես են անվանում Իտալիային, ըստ աշխարհագրական դիրքի) արժեքները : Նրա համար ամենակարևորը՝ ընտանիքն է: Իտալիան կերպարանափոխել է նորաձևության վարպետ՝ Ջ. Արմանիի անձը, իր մեջ ներառելով նրա հոգատար վերաբերմունքը ազգակցական կապերին, ինչպիսին էր՝ երդվյալ մենակյաց և յուրահատուկ անհատականություն ունեցող Արմանիին:

2002 թվականին Forbes-ը հայտարարեց Ջորջիո Արմանիին, որպես աշխարհի ամենաարդյունավետ դիզայներ: Սակայն նրա անձնական կյանքի մասին գրեթե որևէ տեղեկատվություն չկա: 83 տարեկանում, պարփակված իր միայնակ կյանքով նա հազվադեպ հարցազրույցներ է տալիս: Ջորջիոն մեծացել է իր եղբոր և քրոջ հետ: Երիտասարդության տարիներին նա ուզում էր բժիշկ դառնալ, բայց թողնելով ուսումը մեկնում է զինծառայության: Որոշ ժամանակ նա հետաքրքրվում էր լուսանկարչությամբ, այդպիսով էլ մուտք գործում նորաձևության աշխարհ: Նա հասցրեց աշխատել Emanuel Ungaro- ի և Ermenegildo Dzenya- ի հետ: 1975թ. իր ընկեր Սերջիո Գալյոտտիի հետ միասին գրանցեց Giorgio Armani ընկերությունը:

