fbpx
Գիտություն

Apple-ը խոսել է iPhone 15-ի հաջողության մասին

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկն ասել է, որ iPhone 15-ը վաճառքում հաջողություն է ունեցել։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։

Լրագրողների հետ զրույցում Կուկը մեկնաբանել է 2023 թվականի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը։ «Եթե նայեք iPhone 15-ի վաճառքներին այս ժամանակահատվածում և համեմատեք դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածում iPhone 14-ի հետ, ապա կտեսնեք, որ նոր սարքերն ավելի լավ են աշխատել», – ասել է Apple-ի գործադիր տնօրենը:

Թիմ Քուքը նաև ընդգծել է, որ պրեմիում iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը որոշ ժամանակ սակավ են՝ մեծ պահանջարկի պատճառով։ Այնուամենայնիվ, Mac համակարգիչների և iPad-ների վաճառքը նշված ժամանակահատվածում նվազել է:

Երրորդ եռամսյակի վերջում Apple-ի եկամուտը տարեկան կտրվածքով կրճատվել է 1 տոկոսով՝ հասնելով 89,5 միլիարդ դոլարի: iPhone-ի վաճառքը բերել է 43,8 միլիարդ դոլար՝ տարեկան կտրվածքով 2 տոկոսով ավելի: Աճել են նաև թվային ծառայություններից ստացվող եկամուտները՝ 19,2 մլրդ դոլարից հասնելով 22,3 մլրդ դոլարի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ