Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը՝ Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրենկ Փափազյանը:
Ֆրենկ Փափազյանը գրառմանը կից հրապարակել է նաև հրամանագիրը, որը բաղկացած է 3 հոդվածից:
Հրամանագրում նշվում է, որ ամեն տարի՝ ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը: Բացի այդ, ամեն տարի մայրաքաղաք Փարիզում պետք է անցկացվի հիշատակի արարողություն: Նման միջոցառումներ կարող են կազմակերպվել այլ շրջաններում ևս:
Հրամանագրին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։