fbpx
Սպորտ

Մենք ապրում ենք բոլորովին այլ իրականության մեջ․ Հաու

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն հերքել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի այն պնդումը, որ սաուդյան կոնսորցիումի ծախսերը սահմանափակում չունեն:

Կլոպն ավելի վաղ ասել էր, որ «Լիվերպուլը» չի կարող մրցել «Մանչեսթեր Սիթիի», «Նյուքասլի» կամ «Պարի Սեն Ժերմենի» հետ, քանի որ բոլոր երեք ակումբները ֆինանսավորվում են նավթով հարուստ Պարսից ծոցի երկրների կողմից:

«Մենք մեծ ծրագրեր ունենք։ Բայց ես այստեղ ամեն շաբաթ բացատրում էի, թե ինչ է ֆինանսական ֆեյր-փլեյը:

Մենք այն կյանքով չենք ապրում, ինչի մասին խոսում են, մենք ապրում ենք բոլորովին այլ իրականության մեջ։ Մեր աշխատավարձերի բյուջեն վերահսկվում է: Մենք փորձում ենք ամեն ինչ անել շատ կայուն և վերահսկելի։ Չնայած մենք գումար ենք ծախսել խաղացողների վրա, սակայն դա արտասովոր կամ սինխրոն բան չէ Պրեմիեր լիգայի մնացած ակումբների հետ: Բոլորը պետք է զգույշ լինեն իրենց մեկնաբանություններում»,- մեջբերում է Հաուին Sky Sports-ը։

Անցած տարվա ընթացքում «Նյուքասլի» ծախսերը ոչ պաշտոնապես գնահատվել են մոտ 220 միլիոն ֆունտ ստեռլինգ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ