Ինչու՞ խորհուրդ չի տրվում ամեն օր ապուր ուտել։ Այս հարցի պատասխանը տվել է սննդաբան Ելենա Ռուդնևան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում։
Մասնագետի խոսքով՝՝ բորշը բավականին շատ օգտակար տարրեր է պարունակում, անգամ առանց արգանակի։ Այսինքն՝ ապուրների և դրանց բաղադրության մեջ ընդգրկված մթերքների տարբերությունը միայն ջրի քանակի մեջ է։
Ապուրում ջրի առկայությունն ավելի մեծ ծավալ է զբաղեցնում ստամոքսում, ուստի հագեցվածության զգացում ավելի արագ է առաջանում: Ինչպես նաև շատերի համար ապուրը հոգեբանական հագեցվածություն է առաջացնում։ Բանն այն է, որ մարդիկ հաճախ առաջին ճաշատեսակները կապում են ինչ-որ հագեցնող, տնական բանի հետ: Այդպես, ինքնախաբեություն է տեղի ունենում, ինչը նիհարելու դեպքում դրական պահ է, քանի որ մարդը հագենում է ավելի քիչ քանակությամբ կալորիաներով:
Սննդաբանը խորհուրդ է տվել ապուրներ ուտել շաբաթական 3-4 անգամից ոչ ավել, իսկ նորմալ քաշ ունեցող մարդիկ կարող են սահմանափակվել շաբաթական 1-2 անգամով: