fbpx
Հասարակություն

Արագածոտնի մարզում փրկարարները արգելափակումից դուրս են բերել 39 ավտոմեքենա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 15-ին, ժամը 12:54-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի ավտոճանապարհին ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը:

Փրկարարները «Հովհաննես Մարտիրոսյան» սահմանափակ պատասխանատվության ընկերության աշխատակիցների հետ միասին արգելափակումից դուրս են բերել 39 ավտոմեքենա (55 ուղևոր):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ