fbpx
Քաղաքականություն

Արաղչին մեկնեց Մոսկվա․ քննարկվելու է ԼՂ հարցի կարգավորման իրանական տարբերակը

Իրանի հատուկ բանագնաց Աբաս Արաղչին մեկնել է Մոսկվա։ Այնտեղ նա կներկայացնի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման Իրանի նախաձեռնությունը։

Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Նշենք, որ Արաղչին մինչ այս մեկնել էր Բաքու, որտեղ հանդիպում էր ունեցել նախագահի, փոխվարչապետի, արտգործնախարարի, փոխարտգործնախարարի ու նախագահի քաղաքական հարցերի օգնականի հետ։ Քննարկվել են ԼՂ-ին առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ նախատեսվում է նաև Արաղչիի այցը Երևան ու Անկարա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ