Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Կարեն Աղաբաբյանը, որը այսօր Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ներկա էր արագիլներ լողացնելու արարողությանը, խոսել է այս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների մասին:
Հատկապես կարևորել է այն, որ քրեական վարույթ է իրականացվում:
«Մենք կարողացանք հայտնաբերել հնարավոր աղտոտող կազմակերպությունը, արդեն սկսվել է քրեական վարույթ, մինչև վերջերս վարչական վարույթ էր: Քանի որ պատճառը կարողացանք բացահայտել , դա նշանակում է, որ մեր բնապահպանության տեսչական մարմինն ավելի ուշադիր է լինելու թափոնների նկատմամբ, ավելի խիստ է լինելու»,- նշել է նա:
Խոսել է մեղավորին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:
Աղբյուրը՝ shantnews.am