fbpx
Սպորտ

Չելսին նոր տրանսֆերային առաջարկ կանի Բարսելոնային

«Չելսին» չի պատրաստվում խզել «Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի շուրջ բանակցությունները։

Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ այս շաբաթ անգլիական ակումբի ներկայացուցիչները բանակցությունների նոր փուլ կանցկացնեն «Բարսելոնայի» հետ։ Լոնդոնցիները կատալոնացիներին կառաջարկեն որոշակի չափի փոխհատուցում, որի մանրամասները դեռ չեն հաղորդվում։

Օբամեյանգը պայմանագրով կապված է «Բարսելոնայի» հետ մինչև 2025 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում աֆրիկացի հարձակվողը մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ