-ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ ԱԻՆ-ն ավելի շատ հետևանքները վերացնող է, և որ ուզում են փոխել և բարձրացնել նախարարության կանխարգելող դերը:
Նախարարը կարևորել է նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները` նշելով, որ շատ հաճախ դեպքերի մասին իմանում են ոչ թե տուժողից, այլ պատահական անձից:
«Մենք ԿԳՆ-ին արդեն առաջարկել ենք, և նախարարության կողմից ընդունվել է, որ դպրոցներում «Քաղպաշտպանություն» առարկա դասավանդվի, որովհետև «Զինվորական պաշտպանություն» առարկան բավարար չէ: Առաջարկում ենք, որ այդ առարկաները դասավանդվեն մասնագետների կողմից՝ մեր ակադեմիայի շրջանավարտների կամ մեր վետերաների կողմից: Նրանք կդառնան նաև քաղպաշտպանության գծով տվյալ հաստատության պատասխանատուն»,- հավելեց նախարարը: