Առաջարկվել է համագործակցել սննդամթերքի և պարենային անվտանգության շուրջ

Ամենադիտվածներ

Փոխհրաձգություն Իրանի և Թուրքիայի սահմանին՝ քուրդ և թուրք զինվորների միջև

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ երկօրյա աշխատանքային այցով Դոհայում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Սուլթան բին Ռաշեդ ալ Խաթրի հետ։

«Հայաստանի էկոնոմիկայի նախարարն իր գործընկերոջը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները, հայկական արտադրանքը, արտահանման հիմնական շուկաները, գերակա ոլորտները (մասնավորապես քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, ոսկեգործությունը և ադամանդագործությունը, թեթև ադրյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները)։

Սուլթան բին Ռաշեդ ալ Խաթրը հետաքրքրվածություն է հայտնել Վահան Քերոբյանի կողմից նշված ոլորտների, ինչպես նաև Հայաստանի անշարժ գույքի ոլորտի նկատմամբ։ Նա նաև կարևորել է սննդամթերքի և պարենային անվտանգության տեսանկյունից ռազմավարական պահուստի առկայությունը որոշակի ժամանակահատվածի համար և առաջարկել համագործակցել այս ուղղությամբ ևս։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ստարտափների զարգացման հարցում համագործակցության հնարավորություններին։ Խոսվել է ոլորտը կարգավորող հուշագրերի ստորագրման անհրաժեշտության մասին։

Հյուրընկալող կողմը համագործակցության պատրաստակամություն է հաստատել ինչպես պետական մակարդակով, այնպես էլ գործարար համայնքի մասնակցությամբ։

Կողմերը միակարծիք են, որ արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ է որոշել ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը տարբեր ցուցահանդեսների, տոնավաճառների, գործարար համաժողովների, փոխադարձ այցելությունների կազմակերպման միջոցով։

Նշված հարցերը ևս մեկ անգամ քննարկելու նպատակով առաջարկություն է եղել հաջորդ հանդիպումը կազմակերպել Հայաստանում։

Նախարար Վահան Քերոբյանի՝ Կատարի ներդրումային գործակալության գործադիր տնօրեն Մանսուր ալ Մահմուդի հետ հանդիպման ժամանակ վերջինս պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();