Խորհրդարան

Առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Արման Աբովյանի, Էդուարդ Բաբայանի, Շաքե Իսայանի, Վահե Էնֆիաջյանի հեղինակած օրենքի նախագիծը՝ ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Այս փոփոխություններով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Ըստ նախագծի հեղինակներից Նաիրա Զոհրաբյանի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսվում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով, կամ կալանք՝ 1-3 ամիս, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ