fbpx
Առողջապահություն

Առաջիկայում Երևանի Շտապօգնությունը ծառայություն կմատուցի նաև մոպեդներով

Երևանի Շտապօգնությունն առաջիկայում ծառայություններ կմատուցի նաև մոպեդներով։

Այս մասին քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։

«Առողջապահության նախարարի հրամանով՝ Շտապօգնության ծառայության չափորոշիչները հաստատելու մասին յուրաքանչյուր 20 հազար բնակչին նախատեսված է մեկ շարժակազմ, պաշտոնական տվյալներով՝ Երևան քաղաքի մեկ միլիոն 75 հազար բնակչության պարագայում արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք: Այս պահին աշխատում ենք 43 աշխատակազմով, դիմել ենք առողջապահության նախարարին՝ ավելացնելու մեր շարժակազմերը»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ առաջիկայում նախատեսում են ծառայություն մատուցել նաև մոպեդներով:

«Այստեղ աշխատանք ունենք անելու, համապատասխան մասնագետներ գտնելու։ Նրանք ծառայություն կմատուցեն առաջին բուժօգնության պարագայում»,- նշեց Կարապետյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ