Այսօր` օգոստոսի 30-ին, հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահները: Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկային ծննդյան կապակցությամբ։
«Հաստատվել են ռուս-բելառուսական դաշնակցությունն ամրապնդելու և բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու փոխադարձ միտումները։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնել Մոսկվայում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։